Բոլորը հավասար են և ես կլինեմ այս իրավահավասարության նախագահը. Սալոմե Զուրաբիշվիլի
Ես կլինեմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու նախագահը, կլինեմ ձեր դեսպանը, որպեսզի այն խնդիրները, որոնք ունեք, հասցնեմ իշխանությանը,- այս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին Նինոծմինդայում, ընտրողների հետ հանդիպմանը:
Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է նաև կրկնակի քաղաքացիության հարցի շուրջ և բնակչությանը ծանոթացրել նոր սահմանադրության պայմանները: Ինչպես նշել է նախագահի անկախ թեկնածուն, Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար անհրաժեշտ է քաղաքացին իմանա վրաց լեզու և Վրաստանի պատմություն:
«Կլինեմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու նախագահը, բոլորն ունեն միանման իրավունքներ, բոլորը հավասար են և ես կլինեմ այս հավասարության նախագահը: Ես կլինեմ Վրաստանի հանդուրժողական նախագահը: Պետությունը պետք է անի ավելին, որպեսզի ձեզ հասցնի պետական լեզուն: Ես կլինեմ ձեր պաշտպանը: Քաղաքացիությունը մինչ այժմ շնորհվում էր նախագահի կողմից: Նախկին նախագահը թուրքերին բաժանել է քաղաքացիություն, իսկ ձեզ՝ ոչ: Մենք այս տարի օրենքում մտցրել ենք փոփոխություններ, որ կրկնակի քաղաքացիությունն այլևս արգելված չէ, այսօրվանից կարող եք դիմում ներկայացնել քաղաքացիության վերականգնման վերաբերյալ, ուղղակի պետք է իմանալ տարրական վրացերեն և երկրի պատմությունը: Ես կնպաստեմ, որպեսզի ձեր շրջանից երիտասարդները ներգրավվեն ակտիվ կյանքին: Ամեն բան կանեմ, որպեսզի նախագահի վարչությունում ունենաք ձեր ներկայացուցիչը: Կլինեմ ձեր դեսպանը, որպեսզի լավ ծանոթանամ ձեզ և ձեր խնդիրների հետ, երբ ինձ կընտրեն: Այս տարածքում կա տուրիստական մեծ ներուժ, որը պետք է զարգանա: Կլինեմ ձեր դեսպանը իշխանության մոտ, որպեսզի պահանջեմ ձեր խնդիրների լուծումը, քանի որ ինձ աջակցում է խորհրդարանի մեծամասնությունը: Կլինեմ ձեր պաշտպանը, եթե ունենամ ձեր աջակցությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: