Բոլոր վարկատուներին արգելվում է սպառողից գրավով վերցված իրից բացի պահանջել այլ ունեցվածք. Հինգ սկզբունք՝ գերպարտքը նվազեցնելու համար
Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է նվազեցման հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նկատի ունի հինգ հիմնական ուղղություն:
Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն նիստից հետո, նոր օրենսդրական նախաձեռնությունը հիմնված է 5 սկզբունքների վրա.
- Բոլոր վարկատուներին արգելվում է սպառողից գրավով վերցված իրից բացի պահանջել այլ ունեցվածք
- Գրավատներին և մասնավոր վարկատուներին արգելվում է ավտոմեքենաների և անշարժ գույքի գրավադրումը
- Կչեղարկվի տուգանքների գրանցման համակարգը և բոլոր վարկատուներին արգելվում է տուգանքը հաշվել վարկի ընդհանուր ծավալից
- Նշված կանոնները տարածվելու ողջ ֆինանսական սեկտորի վրա:
Մամուկա Բախտաձեի գնահատմամբ, նշված նախաձեռնությունը նկատի ունի թափանցիկություն ֆինանսական սեկտորում:
Նշենք, որ մայիսի 29-ին Ֆինանսների նախարարը նախատեսում է անցկացնել շնորհանդես, որտեղ մանրամասն կխոսի սկզբունքների մասին: