Բոլոր ծրագրերը, որոնք պետությունը իրականացնում էր գյուղացիներին, ֆերմերներին օժանդակելու նպատակով, կուժեղանան և կշարունակվեն. Գիորգի Գախարիա
Մենք կիսելու բան չունենք: Այս գեղեցիկ անկյունի և գեղեցիկ երկրի համար պետք է հոգ տանենք միասին,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արել է Շուախևիում, որտեղ «Վրացական երազանքը» բնակչությանը ներկայացրել է՝ Խուլոյի, Շուախևիի, Քեդայի և Խելվաչաուրիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Անզոր Բոլքվաձեին և Աջարիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Փրիդոն Փուտկարաձեին:
Վարչապետի հայտարարությամբ, բոլոր ծրագրերը, որոնք պետությունը իրականացնում էր գյուղացիներին, ֆերմերներին օժանդակելու նպատակով, կուժեղանան և կշարունակվեն:
«Շատ լուրջ և կարևոր գործեր են սկսված, որն ավարտին ենք հասցնելու միասին: Գյուղատնտեսության ոլորտում շատ բան է արվել, և պետք է այնքան անենք, որ գյուղացին դառնա ֆերմեր: Ֆերմեր նշանակում է, որ նա ուժեղ է և կարող է աշխատատեղեր ստեղծել հարևանի, բարեկամի համար և դառնա նրանց եկամտի աղբյուրը: Բոլոր ծրագրերը, որոնք պետությունը իրականացնում էր գյուղացիներին, ֆերմերներին օժանդակելու նպատակով, կուժեղանան և կշարունակվեն: Մենք կիսելու բան չունենք: Այս գեղեցիկ անկյունի և գեղեցիկ երկրի համար պետք է հոգ տանենք միասին»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: