Բոլոր իրավիճակներում Վրաստանը ցույց տվեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պահպանման կարևորությունը, ինչը համընկնում է ԵՄ դիրքորոշմանը. Մեգլենա Կունևա
Բոլոր իրավիճակներում Վրաստանը ցույց տվեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պահպանման կարևորությունը, ինչը համընկնում է ԵՄ դիրքորոշմանը. Մեգլենա Կունևա

Հարգելի վրաց ընկերներ, Ձեր նախագահության ժամկետը մոտեցավ ավարտվին: Եվրամիության անունից ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Ձեզ`Ձեր ջանքերի և հաջողությունների կապակցությամբ: Այսպես է դիմել վրաց պատվիրակությանը Եվրախորհրդում ԵՄ պատվիրակության ղեկավար Մեգլենա Կունևան:

Նրա խոսքով, Վրաստանի ԵԽ նախագահության մեծ մասն ընթացավ  «Կովիդ 19»-ի համաճարակի դեմ պայքարում:

Ինչպես նշել է Կունևան, այնուամենայնիվ, ամեն պարագայում Վրաստանը կարողացավ արդյունավետորեն առաջնորդվել և ցույց տալ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պահպանման կարևորությունը: