Բոլնիսիում սպանություն է տեղի ունեցել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը սառը զենքով սպանել է կնոջը, վիրավորել զավակին, ավելի ուշ ինքնավնասվել։
Տղամարդուն տեղափոխել են կլինիկա։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 11 պրիմա 109 (դիտավորությամբ սպանություն ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում) և 11 պրիմա 108 (դիտավորությամբ սպանություն ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ) հոդվածներով։