Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը
Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը:

Մուշևանին վերջին գյուղն է, որը փակված էր կորոնավիրուսի պատճառով:

Իրավապահները, որոնք վերահսկում էին Մուշևանիի մուտքերը, արդեն լքել են տարածքը:

Նշված տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Քվեմո Քարթլիի շրջանային վարչությունում:

Մուշևանիում արձանագրվել էր կորոնավիրուսի 80 դեպք, մահացել՝ մեկ մարդ: