Բոլնիսիի մունիցիպալիտետի Գետա գյուղում այսօր չեղարկվում է խիստ կարանտինային ռեժիմը
Բոլնիսիի մունիցիպալիտետի Գետա գյուղում այսօր չեղարկվում է խիստ կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
«Կարևոր որոշում կապված Բոլնիսիի մունիցիպալիտետի Գետա գյուղի հետ: Ինչպես գիտեք, գյուղում գործում էր խիստ կարանտինային ռեժիմ, որն այսօր չեղարկվում է »,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին:
Հիշեցնենք, Գետա գյուղում խիստ կարանտինային ռեժիմը սահմանվել էր մայիսի 15-ին: