Բոլնիսիի 6-րդ հանրային մանկապարտեզում աշխատում են սանիտարական վերահսկողության տեսչության ներկայացուցիչները
Սանիտարական վերահսկողության տեսչության ներկայացուցիչները գտնվում են Բոլնիսի 6-րդ հանրային մանկապարտեզում և փորձանմուշներ են վերցնում, քանի որ նշված մանկապարտեզի 15 երեխայի ինքնազգացողությունը վատացել է։
Մի քանի օրից հայտնի կդառնա՝ արդյոք դեպքը կապված է սննդային թունավորման հետ։
«Բոլնիսիի թիվ 6 մանկապարտեզում 15 երեխա ունեցել է թեթև փսխում, նրանցից երկուսը եղել են կլինիկայում, որտեղ բժիշկները ախտորոշել են վիրուս և շուտով դուրս են գրել տուն։ Այս փուլում բոլոր տասնհինգ երեխաներն իրենց լավ են զգում։ Սննդի ազգային գործակալության մասնագետներն առավոտից Բոլնիսիում են և փորձանմուշներ են վերցրել։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն որոշ ժամանակ անց։ Հստակ դեռ չի կարելի ասել, որ երեխաների ենթադրյալ թունավորման փաստերը կապված են սննդային թունավորումների հետ։ Այս ամենը պետք է հաստատվի համապատասխան հետազոտություններով։ Մենք սպասում ենք պատասխաններին, և հետագա արձագանքը կախված կլինի այս հետազոտությունից»,- ասաց Բոլնիսիի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Վալենտինա Նավերիանին։