Բոլնիսի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում աղմուկ ու հակասություն է: Տեղի բնակիչները բախվել են միմյանց: Գյուղի մի հատվածը կողմ է, որ «Արեմջի գոլդ» ընկերությունը գյուղի մոտ աշխատանքներ կատարի, մյուս մասը դեմ է և նախատեսում է բողոքի խնդրագիր տարածել։
Բնակչության մի մասն ասում է, որ «Արեմջին» պատրաստվում է գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա աշխատանքներ իրականացնել, որոնք իրենց համար վտանգավոր չեն լինի։ Դրա դիմաց ընկերությունը խոստանում է նրանց ջուր, բնական գազ, ճանապարհներ։ Բնակչության մի մասի խոսքով՝ գյուղի մոտ՝ 800 մետր հեռավորության վրա, RMG Gold-ը նախատեսում է հանքանյութերի բաց եղանակով արդյունահանում, ինչը վտանգ կստեղծի էկոլոգիայի համար։ Նրանց խոսքով՝ իրենք թույլ չեն տա այս աշխատանքների իրականացումը։
Գյուղի կենտրոնում հանրահավաքը դեռ աղմկոտ է: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։