Անտառային ազգային գործակալության ղեկավար Կախա Ցերցվաձեն ծանոթացել է Բոլնիսի մունիցիպալիտետի «գործարար բակում» ընթացող աշխատանքներին։
Անտառային տնտեսության բարեփոխման շրջանակներում Ազգային անտառային գործակալությունը կազմակերպում է փայտանյութի արտադրություն, տեսակավորում և «գործարար բակերում» հավաքում։
«Սոցիալական հատումները, որոնք ենթադրում են բնակչության կողմից սեփական ուժերով վառելափայտի արտադրություն, աստիճանաբար վերացվում են։ Ազգային անտառային գործակալությունը ակտիվորեն աշխատում է նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ։ Ամբողջ հանրապետությունում գործում են 39 «գործարար բակ», որն ապահովում է անտառի հետ կապված բոլոր տեղեկատվության և ծառայությունների մատուցման պարզեցումը, բնակչությանը հնարավորություն է տրվում հեշտությամբ գնել վառելափայտը տաքացնելու և ցանկության դեպքում օգտվել տրանսպորտային ծառայությունից»,- ասել է Կախա Ցերցվաձեն։
Մինչև 2023 թվականի վերջ Ազգային անտառային գործակալությունը նախատեսել է կազմակերպել լրացուցիչ 17 «գործարար բակ»։
Տեղեկությունը տարածում է Ազգային անտառտնտեսության գործակալությունը։