Բոլիվիայի Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթյունի հետեւանքով զոհվել է 21 մարդ
Բոլիվիայի Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթյունի հետեւանքով զոհվել է 21 մարդ

Բոլիվիայում՝ Օրուրո քաղաքում ժողովրդական կառնավալի առաջին օրը զոհվել է 21 եւ վիրավորվել 70 մարդ: Այս մասին հաղորդել է երկրի ազգային ոստիկանության հրամանատար Ֆաուստինո Մենդոսան:

Նա հստակեցրել է, որ Օրուրո քաղաքում պայթյուն է որոտացել, վիրավորվել է 47 մարդ: Եվս երկու ճանապարհային վթարներց զոհվել է 13 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի բալոնի պայթյունի հետեւանքով զոհվել էր 40 մարդ: Զոհվածների թվում են 4 երեխաներ: