Բոգոտան ունի առաջին կին քաղաքապետը
Բոգոտան ունի առաջին կին քաղաքապետը

Բոգոտան ունի առաջին կին քաղաքապետ: Ընտրություններում հաղթել է Կլաուդիա Լոպեսը: Հաշվված է ձայների 97 տոկոսը և այդ տվյալներով, Լոպեսը հավաքել է ընտրողների 35,5 տոկոսը, իսկ նրա մրցակիցը, անկախ թեկնածու Կառլոս Գալանը հավաքել է ձայների 32,5 տոկոսը:

Հատկանշական է, որ Կոլումբիայում Բոգոտայի քաղաքապետ լինելը նախագահից հետո ամենակարևոր պաշտոններից է:

Լոպեսը խոստացել է բնակչությանը, որ պայքարելու է քրեականության դեմ, խստացվելու են անվտանգության նորմերը և մեծ ռեսուրսներ են ծախսվելու կրթության վրա:

Լոպեսը իր գործունեությունը սկսելու է 2020 թվականի հունվարի 1-ից: