Բողոքի ցույցեր են անցկացվել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ
Բողոքի ցույցեր են անցկացվել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարյուրավոր ցուցարարներ բողոքել են Ադրբեջանի կառավարության կողմից դպրոցներում հիջաբը արգելելու որոշման դեմ։
«Հիջաբը Աստծո հրաման է, այն չի կարող արգելվել», – վանկարկել են ցուցարարները։
Բացի այդ, Ստամբուլում խիստ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի պատճառով։
Հյուպատոսության մուտքը փակվել է ոստիկանական մեքենաներով։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է ընդունել դպրոցական հագուստի կանոնակարգում, որոնք արգելում են երկրի «աշխարհիկ սկզբունքներին» կամ պաշտոնական դպրոցական համազգեստին հակասող հագուստը։