Բողոքի ցույց Վրաստանի տեխնիկական համալսարանում
Վրաստանի տեխնիկական համալսարանի վարչական շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Ակադեմիական և գիտական շրջանակները, ինչպես նաև ուսանողները պահանջում են երկու համալսարանների միավորման վերաբերյալ կայացված որոշման չեղարկումը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպել նախարարի և խորհրդարանի կրթության կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ փաստարկված ձևով ներկայացնելու, թե ինչու է երկու բուհերի միավորումը անհիմն։
Համալսարանի մոտ հավաքվածներին խոսքով դիմել է ռեկտոր Դավիթ Գուրգենիձեն։ Նա հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Գուրգենիձեն նշել է, որ նախատեսում է հրավիրել ակադեմիական խորհրդի նիստ և այդ հարցի շուրջ բաց քննարկում անցկացնել։