Մեկամսյա բողոքի ակցիա Ճիաթուրայում. «Georgian Manganese»-ում աշխատող հանքագործները կրկին հավաքվել են քաղաքապետարանի դիմաց:
Նրանց խոսքով, ընկերությունն արհեստականորեն ճգնաժամ է ստեղծել, որպեսզի բաց հանքի միջոցով ավելի շատ հումք արդյունահանի և դրա հաշվին որոշ աշխատակիցների կրճատի։
Պահանջների թվում են երեք ամսվա աշխատավարձերի վճարումը և «Georgian Manganese» փոխարինումը նոր ընկերությամբ։ Հանքագործներն ասում են, որ իրենք իրենց լքված են զգում թե՛ պետության, թե՛ արհմիությունների կողմից: