Բողոքի ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքում. արդարադատության նախարարը հայտարարում է, որ իշխանությունների արձագանքը բողոքի ակցիաներին պետք է լինի «վճռական, բայց չափավոր»
Բողոքի ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքում: Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցույցեր են տեղի ունենում Մարսելում, Նիցայում, Նանտում, Լիոնում և Փարիզում:
Բացի այդ, Sky News-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի արդարադատության նախարարն այս առավոտ հանդիպել է դատախազներին՝ ողջ երկրի տարածքում ընթացող բողոքի ակցիաների իրավական ընթացակարգերը քննարկելու նպատակով:
Արդարադատության նախարարի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը բողոքի ակցիաներին պետք է լինի «վճռական, բայց չափավոր»: Նախարարը նաև նշել է, որ ցույցերի ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 5 000 մարդ, սակայն մեղադրանք առաջադրելուց հետո կալանք է սահմանվել միայն 14 անձի նկատմամբ: