Բոբողվաթիում, ծովափին գոյություն ունեցող հողատարածքների համար հայտարարված աճուրդը տապալվել է
Բոբողվաթիում, ծովափին գոյություն ունեցող հողատարածքների համար հայտարարված աճուրդը տապալվել է

Քոբուլեթիի մունիցիպալիտետի, Բոբողվատի գյուղում, ծովափին գոյություն ունեցող 28 հա. տարածքը վաճառելու համար Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված աճուրդը տապալվել է: Ոչ ոք ցանկություն չի հայտնել մասնակցել աճուրդին:

Դեռ անհայտ է, թե նախարարությունը ինչ որոշում կկայացնի: Աճուրդի չեղարկումը հանդիսավոր երթով նշեցին Քոբուլեթիում բնակվող ընտանիքները, ովքեր բողոք ունեն վաճառվող հողի կապակցությամբ: Նրանք ասում են, որ հողը իրենց նախնիների սեփականությունն է, և մինչ օրս չեն կարողացել գրանցել գույքը:

Նրանք մի քանի բողոքի ցույցեր են անցկացրել, պահանջելով կասեցնել աճուրդը: Նրանք վաճառվող տարածքում վրաններ են տեղադրել: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ թույլ չեն տա վաճառել այդ հողը, իսկ բողոքի ակցիան կշարունակվի: