Բնապահպանության նախարարությունը Ծաղկազարդի տոնի կապակցությամբ դիմում է բնակչությանը
Բնապահպանության նախարարությունը Ծաղկազարդի տոնի կապակցությամբ դիմում է բնակչությանը

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը Ծաղկազարդի տոնի կապակցությամբ դիմում է բնակչությանը: Գերատեսչությունում հայտարարում են, որ երկրի տարածքում վերջին մի քանի տարին է ուռենու չորացումը առանձնահատուկ խնդիր է ներկայացնում:

Ծաղկազարդի տոնի առթիվ նախարարությունն առանձնահատուկ կերպով խստացնում է հսկողությունը ուռենիները կտրելու ուղղությամբ և իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատժամիջոցների:

Անտառում ուռենի կտրելը, արմատախիլ անելը կամ ճյուղերը վնասելը պատժելի գործողություն է և նշված առնչությամբ սահմանված են ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության միջոցներ: Տուգանային պատժամիջոցի քանակը 500-ից 1000 լարիի սահմանում է, իսկ եթե բնությանը հասցված վնասը գերազանցում է 1000 լարին, հարուցվում է քրեական գործ:

Ուռենին հնարավոր է ձեռքբերել միայն մասնավոր սեփականությունում առկա տնկարաններից, արհեստականորեն պատրաստված պլանտացիաներից»,- նշված է բնապահպանության նախարարության տեղեկությունում: