Բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարը ծանոթացել է Մարտղոփի գյուղում «Գործնական բակի» կառուցմանը
Բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Կախա Կակաբաձեն Գարդաբանիի մունիցիպալիտետի Մարտղոփի գյուղում ծանոթացել է «Գործնական բակի» կառուցմանը։
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ փայտանյութի և անտառտնտեսության արտադրության կայուն համակարգ ներդնելու նպատակով երկրի ողջ տարածքում ակտիվորեն իրականացվում է գործնական բակերի կազմակերպում։
Նրանց տեղեկություններով՝ այսօրվա դրությամբ կազմակերպվել է շուրջ 40 գործնական բակ, որոնց մինչև տարեվերջ կավելանա 20 նոր գործնական բակ։ Այս փուլում աշխատանքներ են տարվում Ղվարելիում, Ախմետայում, Տղիբուլիում, Սաչխերեում, Ցագերիում, Մարտվիլիում։