Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել անտառային տարածքների սահմանների ճշգրտման մասին կառավարության որոշման վերաբերյալ
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել կառավարության կողմից ընդունված՝ անտառների սահմանների ճշգրտման վերաբերյալ կարգադրության կապակցությամբ։
Ինչպես նշվում է հայտարարությունում, կարգադրության համաձայն խոսքը վերաբերում է անտառի կարգավիճակի դադարեցմանը այն տարածքների համար, որոնք փաստացի վիճակով անտառածածկ չեն հանդիսանում։
Հայտարարության համաձայն՝ առկա է կարգադրության նպատակային աղավաղման և կեղծ տեղեկատվության տարածման փորձ։
«Ցանկանում ենք արձագանքել անտառների սահմանների ճշգրտման վերաբերյալ կառավարության կողմից ընդունված կարգադրության նպատակային աղավաղման և կեղծ տեղեկատվության տարածման փորձերին։ Նախևառաջ պարզաբանում ենք, որ կարգադրությունը վերաբերում է անտառների գույքագրմանը, այսինքն՝ խոսքը անտառի կարգավիճակի դադարեցման մասին է այն տարածքների համար, որոնք փաստացի վիճակով անտառածածկ չեն հանդիսանում։ Միևնույն ժամանակ, անտառների հաշվառման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են տարածքներ, որոնք փաստացի վիճակով հանդիսանում են անտառային էկոհամակարգի մաս, սակայն ընդգրկված չեն եղել պետական անտառների սահմաններում։ Հենց այդ հանգամանքներից ելնելով էլ իրականացվել է անտառների սահմանների ճշգրտումը։ Արդյունքում Օնիի մունիցիպալիտետում անտառի կարգավիճակը դադարեցվել է 3,7 միլիոն քառակուսի մետր տարածքի համար, սակայն անտառի կարգավիճակ է շնորհվել 16 միլիոն քառակուսի մետր տարածքի։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, որը նպատակ ունի հասարակությանը մոլորեցնել», – ասված է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հայտարարությունում։