Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն. Ոչ ստանդարտ խնձոր իրացնելով՝ ֆերմերները ստացել են 17,7 մլն լարիի եկամուտ
Պետական ծրագրում ընդգրկված միրգ վերամշակող ձեռնարկությունները ստացել են ավելի քան 73 հազար տոննա ոչ ստանդարտ խնձոր։ Տեղեկությունը տարածում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, արդյունքում ֆերմերները ստացել են ավելի քան 17,7 մլն լարի եկամուտ, պետական սուբսիդիան գերազանցում է 10 մլն լարին։
«Ոչ ստանդարտ խնձորի իրացման խթանման պետական ծրագիրը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին՝ ֆերմերներին բերքահավաքի գործընթացում աջակցելու նպատակով։ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության որոշմամբ գործում էր համակարգող շտաբը՝ ոչ ստանդարտ խնձորի կազմակերպված առաքումն ապահովելու համար։
Պետական ծրագրի շրջանակներում սուբսիդիան կազմել է ոչ ստանդարտ խնձորի մեկ կգ-ի համար՝ 10 թեթրի:
Պետական ծրագրի շրջանակներում մրգերի վերամշակման 15 ձեռնարկություններ Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Ռաճա-Լեչխումի շրջաններից ոչ ստանդարտ խնձոր են վերցրել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։