Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն – 2024 թվականին բազմամյա մշակաբույսերի արտադրությունը աճել է 133.6 հազար տոննայով
2024 թվականին բազմամյա մշակաբույսերի արտադրությունն կազմել է 620.5 հազար տոննա, ինչը 133.6 հազար տոննայով կամ 27.4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ բազմամյա մշակաբույսերի արտադրության աճը հիմնականում պայմանավորված է խաղողի, խնձորի, դեղձի և նեկտարինի արտադրության ավելացմամբ։
«2024 թվականին խաղողի արտադրությունը աճել է 100.8 հազար տոննայով (45.7%), խնձորի՝ 26.3 հազար տոննայով (52.2%), դեղձի և նեկտարինի՝ 10.4 հազար տոննայով (35.4%)։
Հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել նաև այլ բազմամյա մշակաբույսերի մեջ, հատկապես նկատելի է աճը պնդուկի, տանձի, հատապտղային մրգերի և այլ մշակաբույսերի արտադրության մեջ։ Պնդուկի արտադրությունը աճել է 17.1%-ով (6.3 հազար տոննա), տանձինը՝ 20.2%-ով (1.9 հազար տոննա), իսկ հատապտղային մրգերինը՝ 32.8%-ով (1.9 հազար տոննա)», – նշված է նախարարության հաղորդագրությունում։