Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Վրաստանը պնդուկի արտահանումից ստացել է մինչև 70 մլն դոլլար
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Վրաստանը պնդուկի արտահանումից ստացել է մինչև 70 մլն դոլլար

Այս տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 5-ը Վրաստանից արտահանվել է 15,2 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 69,8 մլն դոլլար։

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված պնդուկի ծավալն աճել է 3,6 հազար տոննայով կամ 31 տոկոսով, իսկ արժեքը՝ 12 տոկոսով կամ 7,3 միլիոն դոլլարով։

Վրացական պնդուկը հիմնականում արտահանվում է ԵՄ շուկաներ՝ Իտալիա (6135 տոննա), Գերմանիա (2904 տոննա), Իսպանիա (446 տոննա), Չեխիա (445 տոննա), Լեհաստան (337 տոննա), Լիտվա (284 տոննա), Ֆրանսիա (239 տոննա), Բուլղարիա (132 տոննա), Հունաստան (71 տոննա), Լատվիա (70 տոննա), Էստոնիա (60 տոննա), Բելգիա (41 տոննա), Հունգարիա (22 տոննա), Խորվաթիա (20 տոննա):

Վրացական պնդուկն արտահանվում է նաև Հայաստան (964 տոննա), Չինաստան (780 տոննա), Ուկրաինա (256 տոննա), Ռուսաստան (337 տոննա), Ալժիր (241 տոննա), Սաուդյան Արաբիա (208 տոննա), Բելառուս (206 տոննա), Իրաք (168 տոննա), Շվեյցարիա (151 տոննա), Մեքսիկա (120 տոննա), Կանադա (95 տոննա), Ադրբեջան (82 տոննա), Արգենտինա (77 տոննա), Արաբական Միացյալ Էմիրություններ (61 տոննա), Ղազախստան (45 տոննա), Թուրքիա (44 տոննա), Ուզբեկստան (44 տոննա), Միացյալ Թագավորություն (22 տոննա), Ղրղզստան (22 տոննա), Թունիս (15 տոննա), Հորդանան (14 տոննա):