Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Իսրայելի դեսպանին
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ռան Գիդորի հետ։ Նախարարությունից հայտնում են, որ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև երկարաժամկետ հարաբերությունների կարևորությունը և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։
«Նախարարը շնորհակալություն է հայտնել Իսրայելի դեսպանին Վրաստանում ագրարային հատվածի զարգացմանն աջակցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելում «Մաշավի» Զարգացման և համագործակցության միջազգային գործակալության կողմից վրացի ձեռներեցների համար կրթական ծրագրերի իրականացումը։
«Մաշավիի» ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտի աշխատողները, ֆերմերները և ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերել ժամանակակից կարիքներին համապատասխան գիտելիքներ, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ուղղությամբ: Նշվել է, որ Վրաստանի համար կարևոր է կիսել Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում։
Հանդիպման ավարտին Օթար Շամուգիան խոսել է Իսրայելի և Վրաստանի միջև ներկրման-արտահանման համար առկա ներուժն օգտագործելու միտումների մասին և ցանկություն հայտնել խորացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։
Նախարարի տեղակալ Նինո Թանդիլաշվիլին մասնակցել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը»,- հայտնել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից։