Բնապահպանական վերահսկողության վարչությունը 100 ավտոլցակայաններից վերցված նմուշներում խախտում է հայտնաբերել 28 դեպքում։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները ստուգել են շարժիչային վառելիքի որակը՝ օդում վնասակար նյութերի արտանետումը նվազեցնելու և կանխելու նպատակով։
Բնապահպանական վերահսկողության վարչության տվյալներով՝ հանրապետության 100 ավտոլցակայաններից նմուշառվել է 80 միավոր դիզվառելիք և 20 միավոր բենզին։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 28 նմուշներում։ Դիզվառելիքի 25 և բենզինի երեք նմուշներում վառելիքի որակը չի համապատասխանել օրենքով սահմանված չափանիշներին։ 12 նմուշում խախտվել է ծծմբի պարունակությունը, տասը նմուշում նկատվել է փակ կարասում պայթյունի ջերմաստիճանի սահմանված նորմին անհամապատասխանություն։ Որոշ դեպքերում միաժամանակ խախտվել են մի քանի պարամետր։
Բնապահպանական վերահսկողության վարչության հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության աշխատակիցները իրավախախտների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ են կազմել։ Տուգանքների չափն, ընդհանուր առմամբ, ավելի քան երկու միլիոն լարի է։ Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան դատական ատյաններ՝ հետագա քննարկման համար։
«Գերատեսչությունը կանոնավոր կերպով վերահսկում է վառելիքի որակը ավտոլցակայաններում, որպեսզի նվազագույնի հասցնի անվերապահ վառելիքի սպառումը, ինչն իր հերթին էապես նվազեցնում է օդում վնասակար նյութերի արտանետումը», – նշում են գերատեսչությունում։