Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Լոնդոնում Պաղեստինի օգտին կազմակերպված հանրահավաքի ժամանակ
Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Լոնդոնում Պաղեստինի օգտին կազմակերպված հանրահավաքի ժամանակ

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Լոնդոնում Պաղեստինի աջակից ցույցի ժամանակ ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածել է Մեծ Բրիտանիայում գործող «Պաշտպանեք մեր երդվյալ ատենակալներին» կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ Թունբերգը ձերբակալվել է ահաբեկչության մասին օրենքի խախտման հիմքով։ Նրա ձեռքին եղել է պաստառ, որը պատկանում է «Պաղեստինի գործողություն» կազմակերպությանը՝ Բրիտանիայի կառավարության կողմից ճանաչված որպես ահաբեկչական։

Միաժամանակ, Լոնդոնի քաղաքապետարանի մամուլի խոսնակի հայտարարությամբ, շենքի վրա կարմիր ներկ նետելու համար ձերբակալվել են ևս երկու մարդ։

Նշենք, որ Գրետա Թունբերգը Պաղեստինի ակտիվ աջակից է։ Այս տարվա հոկտեմբերին նա երկու անգամ փորձել է նավով մուտք գործել Գազայի հատված։ Երկու դեպքում էլ Իսրայելը նրան արտաքսել է։