Բնակելի տան շենքից, որի առաջին հարկում տեղակայված է «MBC» միկրոֆինանսական կազմակերպությունը, տարհանում են բնակչությանը:
Ծերեթելու պողոտայում, «Ծերեթելի» մետրոկայանի մոտ հարձակվել են միկրոֆինանսական կազմակերպության վրա:
Տեղում մոբիլիզացված են իրավապահներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Թբիլիսիում տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում անօրեն կերպով զենք գնելու, պահելու, կրելու և կողոպուտի փաստով: