Բնակարանում, որտեղ բնական գազի կուտակման հետևանքով զոհվել է 7 մարդ, արգելված ջեռուցիչը մոնտաժված էր տնային պայմաններում (ֆոտո)
Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի պողոտայում գտնվող բնակարանում, որտեղ բնական գազի կուտակման հետևանքով զոհվել է մի քանի մարդ, մոնտաժված էր արգելված ջեռուցիչ: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են «ՂազՏրանսԳազում»:
Դեպքի վայր այցելած մասնագետների հայտարարությամբ, ջեռուցիչը մոնտաժված էր տնային պայմաններում:
Նրանց տեղեկությամբ, «ՂազՏրանսԳազի» աշխատակիցները փակել էին տան պայմաններում մոնտաժված ջեռուցիչը, սակայն նրանք կրկին միացրել էին այն:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի #67-ում գտնվող բնակելի շենքում, 7-րդ հարկում: Նախնական տեղեկությամբ, զոհվել է յոթ մարդ: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, մահացածները վարձակալում էին բնակարանը: Հարևանների տեղեկությամբ, նրանք աշխատում էին շինարարության վրա: