Բնակարանի սեփականատերերի մեծամասնության համաձայնությամբ բազմաբնակարան շենքում թույլատրվելու է երեքից ավելի ընտանի կենդանիներ
Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանում երեքից ավելի ընտանի կենդանիներ (շներ, կատուներ) ունենալը թույլատրվում է բնակարանի սեփականատերերի մեծամասնության համաձայնությամբ։
Համապատասխան փոփոխությունները ներառված են «Ընտանի կենդանիների մասին» օրենքում։
Փոփոխություններով նշված սահմանափակումը չի տարածվում այն կենդանու վրա, որի տարիքը չի գերազանցում երկու ամիսը։
Նախագծի համաձայն՝ առանց բնակարանատերերի ասոցիացիայի մեծամասնության համաձայնության, բազմաբնակարան շենքի բնակարանում երկու ամսական և ավելի տարեկան երեք ընտանի կենդանիներ (շներ, կատուներ) ունենալը կհանգեցնի տույժի. գումարը՝ 300 լարի։