Բնակարանաշինության նախագծի շրջանակներում Բաթումիում ոստիկաններին բնակարաններ են հատկացվել
Բաթումիում ավարտվել է երկու բարձրահարկ բնակելի շենքի շինարարությունը՝ ՆԳՆ աշխատակիցների բնակարանաշինության նախագծի շրջանակներում։
Ավարտված բնակարաններն անձամբ է զննել ներքին գործերի փոխնախարար Գիորգի Բութխուզին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՆԳՆ այլ ղեկավարներ։
Փոխնախարարի խոսքով՝ ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը ՆԳՆ առաջնահերթություններից է։
Բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 88 ոստիկաններ Բաթումիում ստացել են ժամանակակից ստանդարտին համապատասխան բնակարաններ՝ արտոնյալ պայմաններով։
Նախագծին մասնակցող բոլոր անձանց տրվել է «սպիտակ կարկասի» բնակարան՝ մինչև 80 քմ մակերեսով։ Նորակառույց շենքերն ունեն փակ և բաց կոմունալ կայանատեղի և կանաչ բացօթյա տարածք։
Բնակարանաշինության նախագիծն իրականացվել է Թբիլիսիում, Ռուսթավիում և Բաթումիում, և մինչ այժմ սեփականության իրավունք է ստացել ՆԳՆ 253 աշխատակից։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։