ԲլումբերգՎիկտոր. Օրբանի Ռուսաստան այցի վերաբերյալ քննադատության պատճառով Բուդապեշտը չեղարկել է Գերմանիայի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Գերմանիայում հայտարարում են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ քննադատությունների պատճառով Բուդապեշտը չեղարկել է Գերմանիայի և Հունգարիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բլումբերգը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բուդապեշտը չեղարկել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի օրը՝ նախազգուշացումով, ինչը զարմացրել է Բեռլինին։
Միաժամանակ Ռոյթերսի հետ զրույցում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ Հունգարիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը կախված չէ Օրբանից։
Տեղեկության համար՝ Վլադիմիր Պուտինը հուլիսի 5-ին հյուրընկալել է Հունգարիայի կառավարության ղեկավարին։ Պուտինի և Օրբանի հանդիպմանը քննարկված հարցերից մեկը Ուկրաինայում շարունակվող պատերազմն էր։