«Բլումբերգի» տվյալներով՝ չինական ավիաընկերությունները դադարեցնում են «Բոինգ»-ի արտադրության ինքնաթիռների գնումները

16:08, 15.04.2025

Չինաստանի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, ըստ որի՝ չինական ավիաընկերությունները պետք է դադարեցնեն ամերիկյան «Բոինգ» ընկերության արտադրության ինքնաթիռների գնումները։

«Բլումբերգ»-ի տվյալներով՝ այս քայլը Չինաստանի պատասխանն է ԱՄՆ որոշմանը՝ երկրում չինական ապրանքների ներմուծման վրա սահմանել 145%-անոց մաքսային տուրք։ Այս ֆոնին այսօր առավոտյան «Բոինգ»-ի բաժնետոմսերի գինը նվազել է 2,5%-ով։

Բացի այդ, Չինաստանի կառավարության որոշմամբ՝ տեղական ավիափոխադրողները դադարեցնելու են նաև ամերիկյան ընկերությունների արտադրած ավիացիոն սարքավորումների և պահեստամասերի գնումները։ Չինաստանի իշխանությունները նախատեսում են աջակցել այն չինական ավիաընկերություններին, որոնք վարձակալում են «Բոինգ»-ի ինքնաթիռներ և որոնց ծախսերը աճել են Թրամփի սահմանած տուրքերի պատճառով։

Նմանատիպ