«Բլումբերգի» լրատվությամբ Պենտագոնը սկսում է պայքարել այսպես կոչված կեղծ լուրերի դեմ
Պենտագոնը սկսում է պայքարել այսպես կոչված կեղծ լուրերի դեմ: Ինչպես փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սկսում է նախագծի իրականացում, որի նպատակն է դիմակայել «լայնածավալ ինքնաբերաբար արտադրվող տեղեկատվական գրոհներին»:
Նշված ծրագիրը Պենտագոնը սկսելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, որով պետք է խուսափի ընտրական գործընթացի վրա ճնշման և միջամտության հնարավոր դեպքերից:
Ըստ «Բլումբերգի» ԱՄՆ ռազմական գերատեսչությունը գնելու է ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել այսպես կոչված կեղծ լուրերը, ինչպես տեքստի տեսքով այնպես էլ ձայնավիզուալ ձևաչափով:
Ենթադրվում է, որ համակարգը մի քանի տարի կաշխատի թեստային ռեժիմով, քանզի հաստատվի նրա արդյունավետությունը: Քննության ընթացքում սոցիալական ցանցում տարածվելու է 250,000 լրատվական հրապարակում և 250,000 գրառում,որոնց թվում ավելի քան 5000-ը լինելու է այսպես կոչված կեղծ լուրեր:
Պենտագոնը նաև աշխատում է ալգորիթմի վրա, որը թույլ կտա ամերիկացի զինվորականներին, այսպես կոչված կեղծ լուրերը, հայտնաբերել նախքան նրանք ժողովրդականություն ձեռք կբերեն սոցիալական ցանցում: