«Բլումբերգ» - Ուկրաինան կարող է բարձրացնել հարկերը, եթե ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չստանա
Եթե Ուկրաինան ֆինանսական օգնություն չստանա ԱՄՆ-ից, կարող է բարձրացնել հարկերը,- այս մասին գրում է Bloomberg-ը՝ անանուն աղբյուրի վրա հիմնվելով։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Ուկրաինան աշխատում է մի ծրագրի վրա, որը կօգնի նրան ստանալ անհրաժեշտ միջոցները և ծածկել բյուջեի դեֆիցիտը, եթե նա ֆինանսական օգնություն չստանա ԱՄՆ-ից։
Հրատարակության համաձայն՝ պլանը ներառում է երեք հիմնական տարր՝ ներքին պարտատոմսերի վաճառքի ընդլայնում, հարկերի բարձրացում և ծախսերի կրճատում։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները, հավանաբար, հաջորդ շաբաթ կտեղեկացնեն Արժույթի միջազգային հիմնադրամին պլանի մասին։
«Չնայած Ուկրաինան պատրաստ է կատարել իր պարտավորությունները, ֆինանսների նախարարությունը և Ազգային բանկը կարծում են, որ վտանգ կա, որ ԱՄՀ խորհուրդը չի հաստատի վարկերի հետագա չվճարումները, եթե ԱՄՆ օգնությունը շարունակի արգելափակվել: Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Կիեւն այս տարի պետք է ստանա 5,3 միլիարդ դոլար»,- գրում է «Bloomberg»-ը։
Հիշեցնենք, երեկ ԱՄՆ Սենատը օրինագիծ էր ներկայացրել, որը ներառում էր սահմանների անվտանգությունը, օգնություն Ուկրաինային և Իսրայելին։