«Բլումբերգ» - Ուկրաինան հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրետանային արկերի և հրթիռների պակաս է զգում
«Բլումբերգ» - Ուկրաինան հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրետանային արկերի և հրթիռների պակաս է զգում

«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրետանային արկերի և հրթիռների պակաս է զգում։ Ինչպես հայտնում է հրատարակությունը, ըստ առաջնագծից ստացվող հաղորդագրությունների, իրավիճակը գնալով ավելի է բարդանում, և ուկրաինական ուժերը դժվարանում են զսպել ռուսական զորամասերը։

«Bloomberg»-ը գրում է, որ ակտիվ պաշտպանությունը շարունակելու համար Ուկրաինային անհրաժեշտ է հրետանային արկերի և այլ զինամթերքի կայուն մատակարարում, որը Կիևի դաշնակիցները դժվարությամբ են ապահովում։

Հոդվածում նշվում է, որ արտադրության մշտական ​​ձգձգումների և սեփական պաշարների սպառման պատճառով Եվրամիությունը մինչև մարտի 1-ը Ուկրաինային կմատակարարի ընդամենը 600 հազար արկ՝ նախատեսված մեկ միլիոնի փոխարեն։