Բլումբերգ. Վիկտոր Օրբանը Ֆլորիդայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
Բլումբերգ. Վիկտոր Օրբանը Ֆլորիդայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կհանդիպի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

Այս մասին գրում է Բլումբերգը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։

Հրատարակությունը գրում է, որ Օրբանի ու Թրամփի հանդիպումը կկայանա Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Ինչպես հայտնում է Բլումբերգի աղբյուրը, այս հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու։

Նշենք, որ Օրբանն անցած շաբաթ մի քանի այց է կատարել։ Սկզբում Հունգարիայի ղեկավարը ժամանել է Կիև՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ, ապա Կրեմլում բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ և մեկնել Չինաստան՝ հանդիպելու Սի Ծինպինի հետ։