«Բլումբերգ». Վալերի Զալուժնին մեղադրում է երկրի կառավարությանը բանակի պատշաճ համալրմանը խոչընդոտելու մեջ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին երկրի կառավարությանը մեղադրում է բանակի պատշաճ համալրմանը խոչընդոտելու մեջ, այս մասին հոդված է հրապարակում «Բլումբերգը»։
Հրատարակությունը գրում է, որ 2023 թվականի ամռանը սկսված ուկրաինական հակահարձակման ձախողումը միայն մեծացրել է լարվածությունը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի և երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև։
«Անհամաձայնության մի քանի պատճառ կա: Օրինակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն ակտիվորեն աջակցում է մոբիլիզացիայի նոր ալիքին և հանրության վստահության մակարդակով առաջ է անցնում նախագահից, ինչը միայն բարդացնում է նրանց հարաբերությունները։ Վոլոդիմիր Զելենսկին փորձել է գեներալ Զալուժնիին հեռացնել պաշտոնից, սակայն չի հաջողվել։ Այս ամենը նրանց միջև կոնֆլիկտի արդյունքն է, որը միայն սրվում է»,- գրում է «Bloomberg»-ը։
Ըստ հոդվածի՝ Զալուժնին հեղինակություն ունի ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում, նա հավասարապես շփվում է ենթակաների հետ, զբաղված է իր աշխատանքով, այլ ոչ թե իր «հանրային պրոֆիլը» ստեղծելով։