Բլումբերգ – Թուրքիան Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում նշել է, որ պատրաստ է իր զինուժը ուկրաինական տարածքում տեղակայել խաղաղապահ առաքելության շրջանակներում

21:04, 27.02.2025

Թուրքիան Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում նշել է, որ պատրաստ է իր զինուժը ուկրաինական տարածքում տեղակայել խաղաղապահ առաքելության շրջանակներում, գրում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավոր հարցը։

Բացի այդ, գործակալության աղբյուրները նշում են, որ Թուրքիան չի մասնակցի ոչ մի «խաղաղապահ առաքելության», քանի դեռ Անկարան չի ներգրավվել այս հարցի հետ կապված բոլոր խորհրդակցություններին ու նախապատրաստական ​​աշխատանքներին։

Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանը, որը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը, Թուրքիային կոնկրետ պատասխան չի տվել այդ գաղափարին։ Աղբյուրները նշում են, որ այս հարցը Անկարայի և Մոսկվայի միջև բանակցություններում առաջնահերթություն չի համարվում։

Ի գիտություն ձեզ, վերջին շաբաթներին եվրոպական պետությունները ակտիվացրել են բանակցությունները Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման շուրջ։ Ըստ լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պլան են պատրաստել, որը նախատեսում է մինչև 30 հազար եվրոպացի զինվորի տեղակայում Ուկրաինա։

Նմանատիպ