Բլումբերգ. Թուրքիան «Մեծ քսանյակի» անդամ երկրներին կոչ է անում փոխզիջման հասնել Ռուսաստանի Դաշնության հետ «հացահատիկային համաձայնագրի» հարցում
Բլումբերգ. Թուրքիան «Մեծ քսանյակի» անդամ երկրներին կոչ է անում փոխզիջման հասնել Ռուսաստանի Դաշնության հետ «հացահատիկային համաձայնագրի» հարցում

Թուրքիան կոչ է անում «Մեծ քսանյակի» անդամ երկրներին փոխզիջման գնալ Ռուսաստանի Դաշնության հետ «հացահատիկային համաձայնագրի» հարցում,- գրում է «Bloomberg»-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում առաջնորդներին կատարել Ռուսաստանի որոշ պահանջներ՝ վերականգնելու «հացահատիկային գործարքը»։

Հրատարակությունը մեջբերել է երեք թուրք պաշտոնյաների, որոնք ասում են, որ Թուրքիան համաշխարհային առաջնորդներին խնդրում է հեշտացնել լոնդոնյան «Lloyd’s Bank»-ի կողմից ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման ապահովագրումը և Մոսկվան վերամիավորել միջազգային վճարումների «SWIFT» համակարգին։

Հրատարակությունը գրում է, որ «Մեծ քսանյակի» անդամները կխոսեն զարգացող երկրներում, հատկապես Աֆրիկայում, պահանջարկը բավարարելու «հացահատիկային համաձայնագրի» կարևորության մասին։

Բացի այդ, նրանց կոչը լինելու է «Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութերի/ռեսուրսների անհապաղ և անխոչընդոտ մատակարարման մասին»։

Ըստ թուրք պաշտոնյաների, Թուրքիան ասում է իր գործընկերներին, որ համաձայնագիրը վերականգնելու ճանապարհը որոշ պատժամիջոցների մեղմացումն է, որոնք, ըստ Մոսկվայի, խանգարում են ներմուծել գյուղատնտեսական սարքավորումներ, ինչպիսիք են տրակտորները կամ տրակտորների մասերը: