Բլումբերգ . Թրամփի խորհրդականները քննարկել են Զելենսկին և Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ հասցնելու հնարավորությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները քննարկել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։
Հրատարակության համաձայն՝ Թրամփի խորհրդականներից մեկն ասել է, որ խոստումը, որ ԱՄՆ-ը կդադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, կարող է Կիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ։
Թրամփի խորհրդականներ Լարի Քադլոուն և Ռոբերտ Օ՛Բրայենը հրապարակայնորեն հանդես են եկել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների խստացման օգտին՝ Պուտինի վրա ազդելու համար: