Բլումբերգ. Ռուսաստանն արտահանում է նավթ՝ շրջանցելով արեւմտյան պատժամիջոցները

12:46, 04.08.2022

«Bloomberg» ազդեցիկ հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը գտել է նավթի արտահանման համար Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու միջոցը։

Ինչպես գրում է հրատարակությունը, Ռուսաստանն օգտագործում է Եգիպտոսի Միջերկրական ծովի ափին գտնվող Էլ-Համրա տերմինալը՝ նավթ առաքելու համար։

Ըստ «Bloomberg»-ի՝ միայն հուլիսի 24-ին «Crested» տանկերով այս տերմինալ է բեռնվել 700 հազար բարել ռուսական նավթ։ Այնուհետև նշված նավթի առնվազն մի մասը տեղափոխվել է մեկ այլ նավ։

Հրատարակության տվյալներով՝ Էլ Համրա տերմինալը թույլ է տալիս ռուսական նավթը խառնել տեղական նավթի հետ։ Գործակալությունը գրում է, որ ռուսական նավթի փոխադրումն օրեցօր ավելի ու ավելի գաղտնի է դառնում, քանի որ եվրոպացի գնորդները փորձում են խուսափել ռուսական նավթից։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Ռուսաստանում արդյունահանվող նավթը մի նավից մյուսը տեղափոխվում է Միջերկրական և Սև ծովերում, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի ափերին, այնուհետև այն տեղափոխվում է ոչ միայն Չինաստան և Հնդկաստան, այլև Եվրոպա։

Նմանատիպ