«Բլումբերգ» – Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարել է արտարժույթով արտաքին պարտքի դեֆոլտ
1918 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը հայտարարել է արտարժույթով արտաքին պարտքի դեֆոլտ,- այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը։
Հրատարակության համաձայն՝ Ռուսաստանի կողմից դեֆոլտի հայտարարումը եղել է արևմտյան պատժամիջոցների գագաթնակետը, որոնք արգելափակել են օտարերկրյա վարկատուների վճարման եղանակները։ Հունիսի 26-ին լրացել է մոտավորապես 100 մլն դոլար տոկոսագումարի վճարման արտոնյալ ժամկետը, և եթե այն բաց թողնվի, ապա ժամկետը համարվում է դեֆոլտ:
Մարտի սկզբից երկրի եվրապարտատոմսերը վաճառվում են անհանգիստ մակարդակով, Կենտրոնական բանկի արժութային պահուստները դեռ սառեցված են, իսկ խոշորագույն բանկերը անջատված են համաշխարհային ֆինանսական համակարգից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարեց, որ ռուսական եվրապարտատոմսերի արտարժույթով վճարումների դադարեցումը և ռուբլու սխեմային անցնելը չի նշանակում դեֆոլտ՝ ֆորսմաժորային իրավիճակի պատճառով, մինչդեռ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները և ձեռնարկում է բոլոր գործողությունները ամբողջ ծավալով։