«Բլումբերգ». Իտալիայի վարչապետը փորձում է համաձայնության գալ հունգարացի գործընկերոջ հետ, որպեսզի Վիկտոր Օրբանը սկսի աջակցել Ուկրաինային
«Բլումբերգ». Իտալիայի վարչապետը փորձում է համաձայնության գալ հունգարացի գործընկերոջ հետ, որպեսզի Վիկտոր Օրբանը սկսի աջակցել Ուկրաինային

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին փորձում է համաձայնության գալ հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ, որպեսզի վերջինս սկսի աջակցել Ուկրաինային, հայտնում է «Bloomberg»-ը։

Մելոնին առաջարկում է Օրբանի կուսակցությանը միանալ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների ասոցիացիային (ECR) մինչև Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները։

Bloomberg-ը գրում է, որ Օրբանի կուսակցությունը, «Ֆիդեսը»՝ ECR բերելու համար, Իտալիայի վարչապետը ցանկանում է, որ Օրբանը փոխի իր մոտեցումը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու և Կիևի հետ հարաբերությունները վերականգնելու ձգտումների նկատմամբ։

«Իտալիայի եւ Հունգարիայի առաջնորդների ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են վարվել տարբեր մակարդակներով, սակայն դեռ որոշում չի կայացվել»,- գրում է «Bloomberg»-ը։