Բլումբերգ»-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարծում է, որ Իրանն արդեն պատրաստ է ուղիղ բանակցությունների իր միջուկային ծրագրի շուրջ
«Բլումբերգ»-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարծում է, որ Իրանն արդեն պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների։
«Մոռացեք նամակները, կարծում եմ՝ նրանք ուզում են ուղիղ բանակցություններ», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա նախընտրում է ուղիղ երկխոսություն Իրանի հետ, քանի որ դա օգնում է արագ համաձայնության հասնել։
«Կարծում եմ, այդ դեպքում ամեն ինչ ավելի արագ է ընթանում։ Ուղիղ երկխոսության ժամանակ շատ ավելի լավ ես հասկանում, թե ինչ է մտածում մյուս կողմը, քան՝ միջնորդների միջոցով։ Նրանք ուզում էին օգտվել միջնորդներից։ Ես չեմ կարծում, որ հիմա դա անհրաժեշտ է։ Կարծում եմ՝ նրանք անհանգստացած են, կարծում եմ՝ իրենք իրենց խոցելի են զգում, և ես չեմ ուզում, որ նրանք այդպես զգան», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին՝ օդային հարվածով, եթե վերջինս հրաժարվի միջուկային համաձայնագրից։ Ի պատասխան՝ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ հարձակման դեպքում Վաշինգտոնը կստանա ծանր պատասխան։ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից։ Թեհրանը նշում է, որ միջուկային էներգիան օգտագործում է բացառապես քաղաքացիական նպատակներով և չունի միջուկային զենքի ստեղծման նպատակ։ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը Թրամփը լքել էր իր նախագահության առաջին ժամկետում, որից հետո Իրանը բարձրացրել էր ուրանի հարստացման մակարդակը։