Բլումբերգ.Հարցման համաձայն՝ Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում կստանա ձայների 35 տոկոսը։
Բլումբերգ.Հարցման համաձայն՝ Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում կստանա ձայների 35 տոկոսը։

Ifop-Fiducial կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ Մարին Լը Պենի «Ազգային միությունը» Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում կստանա ձայների 35 տոկոսը։ Այս մասին տեղեկություն է տարածում Բլումբերգը։

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական խումբը ձախակողմյան կուսակցությունների դաշինք կազմելու դեպքում կստանա ձայների 18%-ը, կամ անկախ գործելու դեպքում՝ միայն 16%-ը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

Մարին Լը Պենը ողջունել է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը և հայտարարել, որ պատրաստ է վերցնել իշխանությունը, եթե ֆրանսիացիներն իրենց վստահություն ցուցաբերեն։