«Բլումբերգ» - Դանիան զինվորականներին հրամայել է պաշտպանել Իսրայելի դեսպանատունն ու սինագոգները
Մերձավոր Արևելքում հակամարտությունից առաջացած ահաբեկչության աճող սպառնալիքի ֆոնին Դանիան զինվորականներին հրահանգել է պաշտպանել Իսրայելի դեսպանատունն ու սինագոգները, գրում է Bloomberg-ը։
Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորները կօգնեն պաշտպանել տարածքները, այդ թվում՝ Իսրայելի դեսպանատունը և Կոպենհագենում սինագոգը:
«Դանիայի դեմ ահաբեկչական սպառնալիքը լուրջ է։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է հակասեմիտիզմի միանգամայն անընդունելի աճի», – ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը։
Ըստ լրատվամիջոցի՝ Դանիայում ապրում է մոտ 7 հազար հրեա եւ 250 հազար մահմեդական։