«Բլումբերգ» - Չինաստանն էլ ավելի է ուժեղացրել իր աջակցությունը Ռուսաստանին
«Բլումբերգ» - Չինաստանն էլ ավելի է ուժեղացրել իր աջակցությունը Ռուսաստանին

Չինաստանն էլ ավելի է ուժեղացրել իր աջակցությունը Ռուսաստանին, գրում է Bloomberg-ը։

Հրատարակության համաձայն՝ Պեկինը Մոսկվային տրամադրում է արբանյակային լուսանկարներ, որոնք օգնում են Ռուսաստանին հարձակվել ուկրաինական օբյեկտների վրա։

Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ հենվելով անանուն աղբյուրի վրա, Չինաստանի աջակցությունը ներառում է նաև հրթիռների վառելիք։

«Չնայած Չինաստանը պահպանում է չեզոք դիրք, Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները 2023 թվականին կհասնեն ռեկորդային 240 միլիարդ դոլարի։ Նաեւ, Ռուսաստանը մեծացրել է ապրանքների արտահանումը Չինաստան, ինչպիսիք են ածուխն ու նավթը»,- գրում է «Bloomberg»-ը։

Հրատարակությունը նշում է, որ Չինաստանն ու Հոնկոնգն օգնում են Կրեմլին հասանելիություն ունենալ տեխնոլոգիաներին, որոնք պատերազմից հետո սահմանափակված են եղել Ռուսաստանի համար։ Տեխնոլոգիան վերաբերում է չիպերին, որոնք օգտագործվում են կամ անհրաժեշտ են զենք ստեղծելու համար։