Bloomberg. Թուրքիայում ձերբակալվել են «Halk TV»-ի երեք լրագրողներ՝ փորձագետի վրա ազդելու փորձի և ապօրինի խոսակցություններ ձայնագրելու մեղադրանքով
Թուրքիայում երեք ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել,- հայտնում է «Bloomberg»-ը։
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի երեք լրագրողներ, ովքեր լուսաբանում էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը։
Մի քանի օր առաջ Ստամբուլի գլխավոր դատախազությունը Էքրեմ Իմամօղլուին մեղադրել է փորձագետ վկայի նկատմամբ ոտնձգությունների մեջ այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն նշել է քաղաքային ստուգումների վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ պատրաստած անձի անունը։
«Halk TV»-ի գործադիր տնօրեն Սերհան Ասքերը, հաղորդավար Սեդա Սելեկը և լրագրող Բարիս Փեհլիվանը ձերբակալվել են փորձագետի անունը բացահայտելու և նրա հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակելու համար։
Երեք լրագրողի մեղադրանք է առաջադրվել «փորձագետի վրա ազդելու փորձի» և «խոսակցությունների ապօրինի ձայնագրման» համար։