Bloomberg. Ռուսաստանը պահանջում է էական փոփոխություններ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված խաղաղության ծրագրի նախագծում
Bloomberg. Ռուսաստանը պահանջում է էական փոփոխություններ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված խաղաղության ծրագրի նախագծում

Ռուսաստանը պահանջում է էական փոփոխություններ Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված խաղաղության ծրագրի նախագծում։ Այդ մասին «Բլումբերգ»-ը գրում է՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշել է աղբյուրներից մեկը՝ բարձրաստիճան պաշտոնյան, Ռուսաստանում չեն համարում, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից համաձայնեցված 20 կետանոց ծրագրում առկա են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ և պատասխաններ այն հարցերին, որոնք հետաքրքրում են Մոսկվային։

Մասնավորապես, Կրեմլը ցանկանում է երաշխիքներ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, ինչպես նաև՝ որ Ուկրաինային կտրվի չեզոք կարգավիճակ, նույնիսկ եթե այն կարողանա անդամակցել Եվրամիությանը։

«Բլումբերգ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նաև դժգոհ է այն հանգամանքից, որ 20 կետանոց խաղաղության ծրագրում հիշատակված չեն Ուկրաինայի բանակի և սպառազինության սահմանափակումները, հստակ երաշխիքները Ուկրաինայում ռուսերեն լեզվի կարգավիճակի վերաբերյալ, Արևմուտքի կողմից պատժամիջոցների վերացումը և Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը։

Ինչպես հայտնել է «Բլումբերգ»-ի աղբյուրը, Ռուսաստանում այս ծրագիրը անվանում են ուկրաինական, սակայն նշում են, որ այն կուսումնասիրեն սառը գլխով։