«Bloomberg» - Ներդրողների հետաքրքրությամբ Վրաստանը 13-րդն է միջազգային խոշոր տնտեսությունների շարքում
Աշխարհի առաջատար մեդիա և վերլուծական Bloomberg Media խումբը հրապարակում է հետազոտություն, որը միավորում է Վրաստանի առաջատար ներդրումային ոլորտների ակնարկը, կայուն տնտեսական իրավիճակը, հմուտ աշխատուժի հասանելիությունը, օտարերկրյա ներդրողների համար պետական խթանները, բնապահպանական, սոցիալական և կառավարման խնդիրները:
Հետազոտությանը մասնակցել են 15 երկրների առաջատար ընկերությունների 3351 տնօրեններ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Սինգապուրից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից, որոնք որոշում են իրենց ընկերությունների օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարությունը։
Ըստ Bloomberg Media Studio-ի հետազոտությամբ՝ Վրաստանը ներդրումային հայտնի ուղղություն է և 13-րդ տեղն է զբաղեցնում այնպիսի խոշոր միջազգային տնտեսությունների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Մեծ Բրիտանիան՝ ներդրողների հետաքրքրությամբ: Ըստ նույն հետազոտության՝ ավելի քան 400 առաջատար միջազգային ներդրողներ մտածում են առաջիկա երեք տարիներին Վրաստանում ներդրումներ կատարելու մասին։ Հետաքրքրված ներդրողների 70%-ը լավատես է տնտեսության նկատմամբ, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից՝ 55%:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Վրաստանում ներդրումներ կատարել պլանավորող ներդրողների 44%-ը «շատ տեղյակ է» երկրի ուժեղ կողմերին, ներառյալ երկրի ռազմավարական դիրքը, մատչելի կանաչ էներգիան և հմուտ ու մրցունակ աշխատուժը, ինչը 5%-ով ավելի հասանելի է, քան համաշխարհային միջինը:
Նրանց 23%-ը առանձին նախագծի համար մինչև 100-200 մլն դոլար է նախատեսում։ «Վրաստանի ռազմավարական դիրքն ու առավելությունները հատուկ հնարավորություններ են ընձեռում ներդրողների համար, ինչը հանգեցրեց միջազգային ընկերությունների մուտքին Վրաստան։ Ներառյալ Fortune 500 ապրանքանիշերը և հայտնի ընկերությունները, ինչպիսիք են Concentrix, Majorel, EPAM, Viber և Godel Technologies»,- ասվում է Bloomberg-ի ուսումնասիրության մեջ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։